ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ հստակ ներկայացրեց Արցախն ու Հայաստանը հանձնելու ժամանակացույցը, որի հետ չպետք է համակերպվել ու կազմակերպել նոր դիմադրության շարժում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մեզ համար անակնկալ չէր, այն, ինչ պետք է անի Փաշինյանը։ Նա հստակ ներկայացրեց Արցախն ու Հայաստանը հանձնելու ժամանակացույցը։ Մայիսի 25-ին Մոսկվայում ինչ-որ եռակողմ հայտարարություն կանեն, հետո կհանդիպեն Քիշնևում ու Բրյուսելում, իսկ հոկտեմբերին կփորձի կնքել նոր կապիտուլիացիան։ 5-6 ամիս ունենք, որպեսզի կանխենք երկիրը հանձնելու գործընթացը», - ասել է նա։
Ըստ Սաղաթելյանի, ընդդիմադիր ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կանխվի նոր կապիտուլիացիոն գործընթացը, անհրաժեշտ է ստեղծել դիմադրության նոր շարժում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ «Մենք ընտրության հնարավորություն չունենք՝ կամ պետք է հանձնվել, կամ պետք է պայքարել հայրենիքի փրկության համար։ Իսկ հայրենիքի փրկության համար մղվող պայքարի բոլոր մեթոդներն արդարացված են», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ