ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Այսօր՝ մայիսի 24-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը, խաղաղության և միջպետական հարաբերությունների կառուցման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ներկայիս վիճակը, այդ համատեքստում անցկացված վերջին հանդիպումների արդյունքները եւ բանակցությունների հեռանկարները:
Բայրամովն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի դիրքորոշման վրա՝ կապված հաղորդակցությունների բացման և դելիմիտացիայի գործընթացի հետ։
Լուի Բոնոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղ գործընթացին՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել խաղաղություն եւ հանգստություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման:
--00—ՅՄ