ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Զոհված զինծառայողների հարազատները, որոնք ի աջակցություն Գայանե Հակոբյանի նստացույց էին անում կառավարության առջև, երեկ հայտարարեցին, որ դադարեցնում են ակցիան։
«Ուսումնասիրելով փաստաբանների հայտարարությունը` որոշեցինք դադարեցնել նստացույցը` հիմք ընդունելով այն, որ պաշտպանները ոչինչ չեն անի ի վնաս Գայանե Հակոբյանի»,- 24News-ի հետ զրույցում նշեց «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ Վահիդ Սահակյանը։
Այս պահին Գայանե Հակոբյանի շահերի պաշտպանությունն իրականացնում են այլ փաստաբաններ․ «Ռուբեն Մելիքյանին հարցրել եմ՝ արդյոք նոր փաստաբաններն ունե՞ն այն հնարավորությունները, որպեսզի կարողանան Գայանեի շահերը լավագույնս պաշտպանել»,- ասաց Սահակյանը։
Մանրամասները 24News-ի տեսանյութում։
--00—ԱՊ