ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտին է մոտենում աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչ են մասնակցում: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հայաստանի հավաքականը եզրափակչի 8 ներկայացուցիչ է ունեցել, որոնցից 3-ը կարողացել են ոսկե մեդալներ նվաճել: Չեմպիոնի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Վերջինս երկու տարվա դադարից հետո վերադառալով ըմբշամարտի գորգ՝ եզրափակչում 5:3 հաշվով կամային հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին փայլուն հնարքով:
--00--ԶՀ