ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները Մինսկում կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցեր Բելառուսի մայրաքաղաք է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
«Այսօր նրանք կընդունեն կարևոր որոշումներ, որոնք կօգնեն ամրապնդել անվտանգությունը և պաշտպանել Համագործակցության երկրների ինքնիշխանությունը»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը․ «Կազմակերպության երկրների վրա բիրտ ճնշման ներկա պայմաններում հատկապես կարևոր է հատուկ ծառայությունների համագործակցությունը։
Այս սպառնալիքներին ու ճնշումներին դիմակայելու համար մենք պետք է միավորենք ուժերը»:
--00--ԶՀ