Խաչատուրյանը Freedom house-ի ղեկավարի հետ խոսել է «Խաղաղության օրակարգից»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

վահագն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները:



Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների և հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին:



Երկուստեք շեշտվել է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար:



Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների և ընդհանուր մոտեցումների վերաբերյալ:



--00—ՍՊ