ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը։
Քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը:
--00—ՅՄ