ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-ին, 15-16-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 13-ի ցերեկն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում հունիսի 12-ի, 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 12–ի գիշերը եղել է 16-18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։
--00—ՅՄ