ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Արցախը 183 օր է՝ շրջափակված է։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է արել․
«Արցախը շրջափակման պայմաններում է արդեն 6 ամիս շարունակ՝ արցախցիների կյանքի վրա իր համակողմանի և ահագնացող հետևանքներով:
Ողջ հայությունը պետք է գիտակցի Արցախի բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի ու հայոց պետականության համար՝ առավելագույն ջանք ներդնելով շրջափակման վերացման ու Արցախի պաշտպանության համար:
Իսկ ահա Արցախի ժողովուրդը ամուր ու վճռական է սեփական հայրենիքում ազատորեն ու արժանապատվորեն ապրելու պայքարում»։
--00—ՍՊ