ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news
«ՔՊ-ն ու նիկոլիստները հիշեցնում են ծույլիկ աշակերտներին, որոնց համար Երկիր մոլորակը քառակուսի է, իսկ ընդդիմադիրներս էլ հիշեցնում ենք այն մանկավարժին, որ փորձում է տգետ աշակերտներին հակառակն ապացուցել», - ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը․
«Սրանց հետ բանավիճելն անիմաստ է։
Ի՞նչ բանավիճես նրա հետ, ով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6000. քառ.կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։
Դրանց հետ պետք չէ բանավիճել,դրանց պետք է վռնդել։
Ինչպե՞ս,ե՞րբ…
Սրա մասին պետք է մտածել»։
--00—ՍՊ