ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Աֆղանստանում 2021-ին իշխանության անցած Թալիբան շարժումը կոչով դիմել է Թուրքիային։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Իրանում թալիբների դիվանագիտական ներկայացուցիչ Մուհամմադ Ալիմ Նուրանին, այցելելով Թեհրանում Թուրքիայի դեսպանատուն և հանդիպելով թուրք դիվանագետների հետ, Թալիբանի ղեկավարության անունից կոչ է արել թուրքական իշխանություններին օժանդակել թուրք-իրանական սահմանին գտնվող աֆղանցի փախստականներին։
Նուրանին հիշցրել է, որ Թուրքիայի և Աֆղանստանի քաղաքական անցյալը հին արմատներ ունի։ Նա միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայում ապաստանած աֆղանցի ներգաղթյալները վատ պայմաններում են ապրում։
--00--ԶՀ