Հայտնի է թշնամու կրակից վիրավորում ստացած զինծառայողի անունը․ այս պահին նրան վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

news-862X232zRmZAz

Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։

«Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ