Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24news

d5cd79764a17245f51b0fb84aac17e33_1678008348

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը  01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 19֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

--00—ՅՄ