ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, պատասխանելով մամուլում հրապարակված տեղեկություններին, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ իսկապես վթարի է ենթարկվել:
«Սիրելի ընկերներ, հարազատներ,
տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։
Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր հետ ամեն բան նորմալ է։
Իսկ «ժողովուրդ» օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։
Անփորձանք երթևեկություն բոլորիս»,- գրել է Սարուխանյանը։
--00--ԶՀ