Կխորհրդակցեմ՝ կորոշեմ․ Կարեն Սարուխանյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_13

Քանի որ շատ եք հարցնում, թե Վարչապետի կոչից հետո ես առաջադրվելու՞ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այս մասին գրում է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։

Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնանություններում լինել ակտիվ»։

--00—ՅՄ