ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news
Այսօր՝ հունիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խոսեց երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի կողմից պատերազմի պատճառների և հետևանքների վերաբերյալ հայտարարությունների մասին՝ նշելով, որ Փաշինյանը ստում է, հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ կրակը դադարեցնել։
Մամիջանյանի խոսքերով, 2020 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանք են․ «Որովհետև Փաշինյանը նոյեմբերի 9-ին նույնաբովանդակ փաստաթուղթ է կնքել, և դա արել է մեկ պատճառով, քանի որ իրեն «դավաճան» կասեին։ Այսինքն, հայ զինվորի արյան ու կյանքի գնով ապահովել է հետագայում իր քաղաքականությունը շարունակելու իրավունքը։ Հասցրել է այն կետին, որպեսզի հասարակությունն էլ ասի՝ դե այլընտրանք չկա»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Փաշինյանը պատերազմի ժամանակ գրեթե միաժամանակ երեք հարթակով հրադադարի վերաբերյալ բանակցություններ է վարել․ «Բարդ չէ հասկանալը՝ եթե նույն հարցի վերաբերյալ երեք հարթակով բանակցություն ես վարում հնարավորություն ես տալիս հակառակորդին որոշակի տարբերակներով փորձել խուսանավել»,-հավելեց Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ