ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Ադրբեջանին Ղարաբաղի ժողովրդին չդարձնել պատանդ Հայաստանի հետ քաղաքական խնդիրների լուծման համար, իսկ Երևանին՝ չինքնամեկուսանալ եռակողմ գործընթացներից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման շուրջ աշխատանքները, հույս ունենք, որ հայկական ու ադրբեջանական կողմերը կկատարեն 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վրա վերցված բոլոր պարտականությունները։
Բացի այդ, մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ հարթակներում աշխատանքից, այդ բացը կործանանար է անդրադառնում տարածաշրջանում առկա իրավիճակի վրա և տանում լարվածության աճին։
Բաքվին էլ կոչ ենք անում քայլեր իրականացնել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակում իրականացնել ու չդարձնել ղարաբաղյան բնակչությանը պատանդ Երևանի հետ քաղաքական խնդիրներ լուծելու համար», -ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ