ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news
Բեռլինում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Աշխարհի 81-րդ ռակետը 1 ժամ 50 րոպե տևած պայքարում առավելության հասավ ռուսաստանցի Աննա Բլինկովայի (44-րդ ռակետ) նկատմամբ։ Առաջին սեթում Ավանեսյանը պարտվեց 1:6 հաշվով, սակայն մյութ սեթերում հաղթեց 6:3, 6:2 հաշվով։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ավանեսյանը կմրցի խորվաթ Դոննա Վեկիչի ու ղազախուհի լենա Ռիբակինայի զույգի հաղթողի հետ։
--00—ՅՄ