ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին և դեմ հանդես գալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հակահայկական ագրեսիային։ Տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից։
--00—ՍՊ