Ալիևը ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանից․ թեման կրկին ՀՀ Սահմանադրությունն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

6739a5812a0626739a5812a06317318311696739a5812a0606739a5812a061

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Պֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե իբր Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։

Նա ևս մեկ անգամ պնդել է, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է «ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին»:

--00—ՅՄ