ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հունիսի 11-17-ը․
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 12-17-ը, Հրազդանում՝ հունիսի 11-ին և 17-ին, Վանաձորում՝ հունիսի 12-ին և 17-ին, Ալավերդիում՝ հունիսի 13-ին և 17-ին։
--00—ՍՊ