«Տիտան» սուզանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են «աղետալի պայթյունի» հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

1113940

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու մեկնած «Տիտան» սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են: ԱՄՆ իշխանությունները սուզանավի հետ տեղի ունեցածն անվանել են «աղետալի պայթյուն»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Ռոբոտ սուզվող սարքը ծովի հատակին՝ «Տիտանիկի» խորտակման վայրից գրեթե 480 մ հեռավորության վրա, հայտնաբերել է սուզանավի 5 տարբեր խոշոր մասեր:

Հաղորդվում է, որ հունիսի 18-ին, երբ «Տիտանը» կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ, ԱՄՆ ռազմածովային ուժերը որսացել էին ձայներ, որոնք նման էին պայթյունի: Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ որոնողական խմբերը ձայներ են որսացել, սակայն այժմ նշվում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, այլ նավերից են արձակվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ