Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

l-h90c8NzfZW

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԱԺ որոշման նախագծերից մեկի քննարկմանը կմասնակցի որպես Կառավարության ներկայացուցիչ: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «2023 թվականի հունիսի 26-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ:

--00—ՅՄ