ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը չի մեկուսացվի եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանմամբ՝ նման գործելաոճի պարզությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի․
«Կրկնում ենք կողմերին ուղղված մեր կոչը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով անշեղորեն պահպանելու, զսպվածության և Լաչինի միջանցքի շրջանում անվտանգության ապահովման պատասխանատվության կարևորությունը հասկանալու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
--00—ՍՊ