ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության մամուլի հաղորդագրության համաձայն՝ վարչությունը որոշեց, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։
Ամփոփվեցին Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր։
--00—ՍՊ