ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն ազդել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա։ Այդ մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը
«Ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր»,- նշել է նա։
Հիշեցնենք, այսօր ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմը սադրանքի հետևանքով ունի 4 զոհ:
--00—ՍՊ