ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը:
Մյունխենում կայացած հանդիպմանը քննարկվել են նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ բրյուսելյան խաղաղ գործընթացը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միշելը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
--00—ՍՊ