ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին, այնուհետև հաստատվել է աշխատանքային նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մեկնարկել են մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները, ավարտը նախատեսվում է 2023 թվականին:
--00—ԶՀ