ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին:
Ստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկային և մաքսային քաղաքականությունների, շահումով խաղերի կարգավորման և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում:
--00—ՅՄ