ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ավելի քան 40 ոստիկան է վիրավորվել Ֆրանսիայում գիշերային անկարգությունների ժամանակ, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը թվիթերում։
Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ խոսքը 45 տուժած իրավապահների մասին է։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:
--00—ՅՄ