ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news
«Գելափ ինթերնեյշնել»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մայրաքաղաքի բնակիչների շրջանում ֆավորիտը Տիգրան Ավինյանն է։
«Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցվածների 10․1 տոկոսը ընտրություններին քվեարկելու է Տիգրան Ավինյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) օգտին, 8․2 տոկոսը՝ Հայկ Մարությանի ղեկավարած կուսակցության, 5․3 տոկոսը՝ Լևոն Քոչարյանի («Հայաստան» դաշինք), 4․5 տոկոսը՝ Տարոն Մարգարյանի («Հայաստանի Հանրապետական» կուսակցություն), 3․2-ը՝ Արտակ Գալստյանի («Հանրային Ձայն» կուսակցություն), 2․9-ը՝ Մանե Թանդիլյանի («Ապրելու երկիր» կուսակցություն), 2․1 տոկոսը՝ Դավիթ Խաժակյանի («Լուսավոր Հայաստան»)։
Հարցվածների 16,4 տոկոսը նշել է, որ որևէ մեկի օգտին չի քվեարկելու, իսկ 13․5 տոկոսը չեն մասնակցելու ընտրություններին։
Նշենք, որ այս հարցմանը մասնակցել է մայրաքաղաքի 377 բնակիչ։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ