ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է շատ լարված և մտահոգիչ լինել նաև այսօր՝ չնայած երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին,- այդ մասին Իտալիայի հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում ասել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, տեղեկանում ենք դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորման և երկարատև կայունության հաստատման համար միակ ճանապարհը միջազգային հանրության ուժեղ և որոշիչ ներգրավումն է..»,- նշել է նա։