Պետք են լրացուցիչ միջազգային ջանքեր․ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինով տեղաշարժի արգելքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

l-0x0wh-786x458z-1

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է Բադալյանը։

--00—ՅՄ