ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքները՝ Ղարաբաղը և անկլավ գյուղերը ներառյալ»,- այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է APA-ն։
Նրա խոսքով՝ մի քանի օրից բարձր մակարդակով բանակցություններ են սպասվում Հայաստանի և Ադրբեջանի միջև․
«Բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն «էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին»,- ասում է Ալիևը։
--00—ՍՊ