ՔԿՀ-ում կալանավորը չի ստացել անհրաժեշտ շնչառական սարքը․ դիմել է ՄԻՊ-ին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

ֆֆ

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։  

 

ՄԻՊ գրասենյակը հայտնում է․ «Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից  երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինային խցում, որտեղ ինտերնետային կապ հնարավոր չէ ապահովել։



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բարձրացված խնդիրը քննարկել է իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ 



Քննարկման արդյունքում, կարևորելով անձի առողջության պահպանման իրավունքը, ոչ աշխատանքային օրը, կազմակերպվել է կալանավորի տեղափոխումը այլ  խուց, որտեղ ապահովվել է ինտերնետի անխափան աշխատանք, և շնչառական սարքը հնարավոր է եղել գործարկել։



--00—ՍՊ