ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
Էնթոնի Բլինքենը իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի` խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, և ես հավատարիմ եմ մնում դրան աջակցելու գործին»,-գրել է ԱՄՆ պետքարտուղարը` հիշեցնելով, որ երեկ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ:
--00—ՅՄ