ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Միգուցե Ֆրանսիան էր ուզում, որ Մակրոնի խոսքերը գաղտնազերծվեն, քանի թուրքահպատակները զիջում են ամեն ինչ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Կրպեյանի համոզմամբ, Վարդան Օսկանյանը բազմափորձ դիվանագետ է, ոլորտի պրոֆեսիոնալ, որը փորձում է շտկել ստեղծված բարդ դրությունը, իսկ իշխանության ներկայացուցիչները, ըստ Կրպեյանի իրենց համառ տգիտությամբ սոսնձված են իրենց աթոռներին և զբաղված են ամեն ինչ հանձնելու քաղաքականությամբ։
Պատգամավորի պնդմամբ, ստեղծված իրավիճակը պատահականության կամ էլ գիտելիքների պակասից չէ, ըստ նրա՝ իշխանությունը հետևողականորեն իրականացնում է իր հակահայ քաղաքականությունը՝ սպասարկելով թշնամու շահերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ