Հայկական ԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1ce11ea4-286a-46a3-9bce-00568f930170.jpg



Հուլիսի 15-ին՝ ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով  հայտարարելով ՊՆՎ 2023-ի ավարտը:



ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ։



Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:



--00—ԶՀ