Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

4a2db9a6-839e-450a-9d31-efeae4172d7c.jpg

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Արծրունին Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։

Հունիսի 26-ին «Մատենադարան»-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարել էր Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։

--00—ԶՀ