«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկվել է 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

2ab794f0-0997-4c0c-a484-e35912edf89f.jpg

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը:

Այս մասին հայտնում են ԲԿ-ից: 

Վիճակն այժմ գնահատվում է կայուն, նկատվում է առողջացում, փոքրիկի մոտ կա դրական դինամիկա:

Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Նախնական վիճակը գնահատվում էր ծանր:

--00—ԶՀ