ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել․
«Անթույլատարելի ենք համարում Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն։ Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ: Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ:
Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները: Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ և իրենք պատրաստ են դիմանալ ցանկացած զրկանքի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի»։
--00—ՍՊ