Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանի բնապահպանության նախարարից նամակ չի ստացել. ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

Screenshot_2

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի  նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար պարոն Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել, գրել է նախարարի մամուլի խոսնակը։

--00—ՅՄ