Ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

08991f78-f74f-4057-8cd7-4eb3e38b7369.jpg



Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախն այժմ յուրատեսակ Գողգոթա է, որտեղ որոշվում է հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը։ Եվ սա չափազանցություն չէ։ Աստվածաշնչյան Գողգոթայի վրա չէ՞ր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։

Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում։ Ուստի, ուշքի եկեք և իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ»։

--00—ԶՀ