Բաքվում Հայաստանից Արցախ հումանիտար օգնության առաքման մասին տեղեկությունը գնահատել են «սադրանք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

81ee0494-cde0-49f3-9327-c5ed7a0db74b.jpg

Այսօր նախատեսվում է Հայաստանից «մարդասիրական օգնությունով» տասնյակ բեռնատարներ ուղարկել «շրջափակված» Ղարաբաղ, հաղորդում են հայկական լրատվամիջոցները, գրում է Turan-ը։



Ադրբեջանում Արցախ հումանիտար օգնության շարասյուներ ուղարկելու մասին լուրերը գնահատել որպես «սադրանք»։



Մեքենաների շարասյունը կուղևորվի Կոռնիձոր և Լաչինի սահմանային անցակետով կմտնի Ադրբեջանի տարածք։



Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը կոչ է արել հայկական կողմին զերծ մնալ նման «սադրանքներից»։



--00—ԶՀ