ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) համատեղ հայտ են ներկայացրել 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար, գրում է Armsport.am-ը։
Անհատական հայտերը միավորելու խնդրանքը եկել է երկու ազգային ֆեդերացիաներից: Ավելի վաղ Թուրքիան փորձել էր նվաճել երկու Եվրոներից մեկի անցկացման իրավունքը՝ 2028 կամ 2032 թվականներին։ Իտալիան միայն 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել:
Անգլիան, Հյուսիսային Իռլանդիան, Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը համատեղ հայտ են ներկայացրել Եվրո-2028-ի անցկացման համար։
«ՈՒԵՖԱ-ն կսկսի աշխատել FIGC-ի և TFF-ի հետ՝ ապահովելու համար, որ փաստաթղթերը, որոնք կներկայացվեն նրանց համատեղ հայտի համար, համապատասխանեն մրցույթի պահանջներին:
Եթե համատեղ հայտը իսկապես բավարարի բոլոր պահանջներին, այն կներկայացվի ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում, որտեղ կորոշվեն Եվրո 2028-ի և 2032-ի տանտերերը: Խաղերի անցկացման վայրի և ժամանակացույցի վերաբերյալ որոշումները կկայացվեն ավելի ուշ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
--00—ԶՀ