ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ խոշորացված համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի համանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ