ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Թուրքիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն սկսել են պայքարը։Հայտնում է Armsport.am-ը։
48 կգ քաշային կարգում Էդգար Պետրոսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղթանակներ տանելով թուրք, ամերիկացի և հնդիկ ըմբիշների նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Յուրի Կարապետյանը որակավորման փուլում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, հետո առավելության հասել նորվեգացի ըմբիշի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է իրանցի մրցակցին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ