ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է ավելի քան 20%–ով։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«2015-2022 թթ. հնգյակի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալներն աճել են գրեթե 2 անգամ, իսկ միայն 2022 թ. (2021 թ. համեմատ)` 14 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս միտումը չի ընդհատվի նաև ընթացիկ տարում»,– ասել է նա։
Աղասանդյանը հավելել է նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ 2023 թ. առաջին եռամսյակում ԵԱՏՄ պետությունների միջև ներքին ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոսով (2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ–խմբ.)։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ