ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
Նշվում է, որ զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին։
Նշվում է նաև, որ երկու երկրների նախագահները պայմանավորվել են Պուտինի՝ առաջիկայում Թուրքիա կատարելիք այցի մասին: Պուտինն այս զրույցի մասին հայտարարել էր դեռ անցյալ շաբաթ՝ չբացառելով Թուրքիայի ղեկավարի այցը Ռուսաստան։
--00—ՅՄ