ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ է հայտարարվել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի տարածքում սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Պատվո պահակախումբը տեղական ժամանակով ժամը 00:00-ին խոնարհել է պետական դրոշները Կառավարական տան և Նախագահական պալատի շենքերի վրա։ Դրոշները խոնարհված են նաև բոլոր պետական հիմնարկություններում: Այդ օրը հեռուստաալիքներին արգելված է հեռարձակել ժամանցային և երաժշտական հաղորդումներ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ